Ռուսական գազային հսկայի քաղաքական գծի փոփոխությունը ըստ էության Եվրոպային կանգնեցրեց շատ դժվար խնդրի առաջ: Պարզ ասած, ռուսական կողմն այսուհետ հանդես է գալու առանց առաքման ծառայության վաճառականի դերում, իսկ իր գնորդները ստիպված են լինելու հոգալու նաև սեփական տրանսպորտային ծախսերը ապրանքն իրենց տուն հասցնելու համար:

 

 


Թե ինչի կբերի այս քաղաքականությունը դեռ միայն պետք է կանխատեսել, սակայն այն, որ գոնե մոտակա հարյուրամյակի ընթացքում Ռուսաստան Արևմուտք առճակատումը չի լուծվի դա պարզ է: Ռուսական կողմն արդեն այլ հարց է դնում շրջանառության մեջ. պատամիջոցները նպատակ ունեին երկրում իշխանափոխության հասնելու: Ռուս մուժիկը շատ բան կհանդուրժի, բայց այս մեկը երբեք ու Պուտինն իրեն ապահովագրեց այս թեզի ներդրումով բոլոր ճակատներում ու արդարացրեց սեփական ներքին լսարանի առաջ իր կեցվածի կոշտացումը:

 

 

Գևորգ Գրիգորյան