Մի լեգենդի պատմություն ...

Արմաղան լեռը գտնվում է Գեղամա լեռնաշղթայում' ծովի մակերևույթից 2829 մ բարձրության վրա: Գագաթային մասում ունի հրաբխային խառնարան, մոտ 150մ տրամագծով, որը լցված է ջրով: Լեռան գեղեցիկ շրջակայքը և գագաթի հրաբխաին ծագում ունեցող լճակը այն դարձնում են Հայաստանի լավագույն տեսարժան վայրերից մեկը:

Արմաղանի գագաթը երբեմն- երբեմն պատվում է մառախուղով: Ըստ ավանդապատումի մարախուղը իջնում է, որ փերիները իջնեն ջուր խմելու ու մնան մարդկանց անտեսանելի: Ասում են երջանիկներին բախտ է վիճակվում ներկա գտնվել այդ տեսարանին