Ինչ որ գրում եմ «Հրաշալի քառյակ-եռյակների» հետ կապ չունի:


Բայց չէ, ինչ-որ տեղ կապ ունի, ով ինչպես ուզում է պատկերացնի կամ մտածի:


Ուրեմն անցյալ դարի 60-ականներին մեր հայտնի գրողներից մեկը հանգստանում էր Սևանա լճի ափին: Նրան հյուր է գնում մի սկսնակ երիտասարդ բանաստեղծ և միասին նավակ են նստում և զրուցում գրական կյանքից, վարպետի ստեղծագործություններից: Երիտասարդը ոգևորված թիավարում է և հավանաբար ակընկալելով, որ ինքն էլ կհիշվի վարպետի ստեղծագործությունում, հարցնում է. «Վարպետ այ հենց հիմա կարող ե՞ք մի քառյակ ասել այս պահի կապակցությամբ»: Վարպետը պատասխանում է. «Իհարկե կարող եմ'


Կապույտ լճակ
Մեջը նավակ,
Չեղա՞վ քառյակ
Էշի քուռակ»:


Փաստորեն այդ երիտասարդ սկսնակ բանաստեղծը հիշատակվեց քառյակի մեջ…


Հետո ինչ, որ հիշատակվեց էշի քուռակի կարգավիճակով…Բայց հիշատակվեց չէ՞ քառյակի մեջ…Հիմա չասեք եռյակին միացող «քաղաքական» ուժերին, երեք հոգիանոց կուսակցություններին ի նկատի ունեմ…

 

 

Ռոբերտ Մելքոնյան