Շուտով քառասուն օրը լրանում է, թե’ լրացել է?...Ինչ լավն է մեր այս <<հրաշալի քառյակը>>, խոսք չկա: Ժողովուրդ զգում եք երկինքն ավելի կապույտ է դարձել, էլ ձյուն, ցուրտ, կարկուտ, մեռելոց չկա, թռչուններն ավելի աշխույժ և եռանդով են դայլայլում…
Զգում եք չէ?..Չեք տեսնում ինչքան հեշտ ու հետաքրքիր է դարձել ապրելը?: Մարդ չի ուզում քնի, կորցնի ապրելու, արարելու հաճույքը…Հրաշալի քառյակ չի, արարչագործ քառյակ է…Իսկը Խոտտաբիչը' մորուքից, թե որտեղից մազ պոկեցին ու կախարդված Հայաստանն այլ կյանքով է ապրում, աննկարագրելի կյանքով…
Վա~խ ինչ հեշտ է շնչելը, ինչ հաճելի…Բոլորը ժպտում են, ուրախ են ու վաղվա օրվա վրա վստահ: Դե’ <<հրաշագործ քառյակի>> անդամները, որ ասում էին չէինք հավատում, դե մի բան գիտեին չէ?... Ախր շատ սկզբունքային են …
Լավ լրջանանք, իսկ հիմա Մելիք-Ադամյանի մասին' լրջորեն…
Դե ճանապարհը Մելիք-Ադամյանով չի, բայց հիշեցնեմ, որ Մելիք-Ադամյան փողոցը ՀՀ կառավարության թիկունքին է և այդ շենք մտնելու եք այդ փողոցով…Այնպես որ կարթը բերանին ձուկն էլ է թպրտում, բայց իզուր և անօգուտ' կարթն ավելի է խրվում...
Երբ ժողովուրդը սովորաբար իշխանություններին չի սիրում'հասկանալի է: Բայց երբ չի սիրում, չի վստահում <<ընդդիմադիր-այլընտրանքայիններին>>, դա արդեն ահավոր է ու բնորոշ ներկա իրավիճակին, որովհետև սրանք ընդդիմադիր չեն, անդեմություն են…
Ես չգիտեմ թե ում ճանապարհը ուր է տանում, բայց ում է պետք այն ճանապարհը, որ եկեղեցի չի տանում?...Դեպի հավատք, համեստություն, բարիություն, ազնվություն, կամեցողություն, փոխօգնություն, անշահախնդրություն ու ապաշխարանք…

 

 

Ռոբերտ Մելքոնյան