1918թ ի այս օրը՝ դեկտեմբերի 5 ին, Լոռու և Ախալքալաքի համար սկսվել է հայ-վրացական պատերազմը: Հայկական բանակը Դրոյի հրամանատարությամբ ազատագրել է Ալավերդին, Բոլնիս-Խաչենը, այնուհետև' Շուլավերը և Սադախլուն: Հայկական մեկ այլ ջոկատ մտնելով Ջավախք' ազատագրել է գավառի հարավային գյուղերը:

 

Վրացական բանակը ծանր պարտություն է կրել: Հայկական զորքերի առաջխաղացումը դեպի մայրաքաղաք Թիֆլիս կանխել են միայն անգլիացիները, որոնց միջամտությամբ 1919 թ. հունվարի 9-17-ը կայացած հայ-վրացական կոնֆերանսում կնքվել է հաշտություն

 

 

Զոհրապ Եգանյան