Գների աճը 5 տոկոսի սահմաններում նորմալ է, ասում է Հովիկ Աբրահամյանը: Եվ այդպես ամեն անգամ որոշ տոկոսով աճի դեպքում միշտ էլ ասվում է, թե նորմալ է, արդարացումներ միշտ էլ գտնվում են: Իսկ թե ինչ է արվում այդ աճը կոմպենսացնելու համար՝ դա կարծես թե տեսանելի չէ: Չէ՞ որ յուրաքանչյուր գնաճին համապատասխան պետք է լինի աշխատավարձերի և թոշակների բարձրացում, բայց դա կարծես թե մեր երկրի համար չէ:

 

 

Հիմա երևի Հոսվիկ Աբրահամյանը մտածում է, թե ինչ լավ է, որ դոլարի այս տատանումները եղան, արածներիս տակից դուրս կգամ, և արդեն ժամանակն է մտածեմ, թե հաջորդ անգամվա համար ինչ արդարացումներ ու պատրվակներ պիտի հորինեմ:
Հրանտ Բագրատյանն այսօր մի շատ ճիշտ բան ասաց՝ եթե չեք կարողանում աշխատել, դուրս եկեք իշխանությունից: Բայց դե ասողին լսող է պետք:

 

 

Մերուժան Գևորգյան