Կիտրոնի մեջ պարունակվող նյութերը շատ արդյունավետ են պայքարում վարակների ու մանրէների դեմ, բարձրացնում են իմունիտետը:
Եթե չոր հազը խեղդում է, ապա կօգնի հետևյալ բնական միջոցը.
1.վերցնել մեկ կտոր ռաֆինացված շաքար ու թարմ կիտրոնի կեղև
2. շաքարը շփել կեղևին այնպես, որ հյութը ներծծվի շաքարի մեջ
3. շաքարակտորը դնել բերանը ու թողնել, որ ինքնիրեն հալչի:

 

 


Շատ հասարակ ու կարևորը' արդյունավետ միջոց է:
Կարելի է նաև ինհալացիա անել, եթե զգում եք, որ հազն ավելի խորքից է գալիս: Դրա համար 3/4լ ջուրը եռացնել ու վերցնել կրակից: Ավելացնել 1 թ/գդալ աղ ու 5 կաթիլ կիտրոնի եթերայուղ: Շնչել գոլորշին:

 

 

 


Վրեժ Հովսեփյան