Բուժման նպատակով ընտրվում են թարմ, առողջ ու ամուր տերևները.թոշնածն այդ նպատակի համար պիտանի չէ: Կաղամբի թերթը պոկելուց փորձեք անվնաս անջատել' ամբողջականությունը հնարավորինս պահպանելով:

 

 


1-2 րոպեով այդ տերևը եռման ջրի մեջ իջեցնել որ փափկի ու նաև տաքանա: Ապա մի կողմից արագ մեղր քսել վրան (բնականաբար' անարատ) ու մեղրոտ կողմով դնել կրծքավանդակին: Ծածկել պոլիէթիլենով ու մի քանի տակ ծալած սրբիչ դնել վրայից ու կիպ հագուստ հագնել, որ չընկնի: Եթե հազն ուժեղ է, ապա կարելի է թիկունքին էլ, կրծքավանդակին էլ դնել ու ողջ գիշեր թողնել: Բուժման համար 3-5 օր կարելի է կրկնել նույնը: Հարմար է նաև երեխաների հազը բուժելու նպատակով կիրառման համար:

 

 

Վրեժ Հովսեփյան