Ավստրալացի գիտնականները պարզել են, որ խաչածաղկավոր բանջարեղենն օգտակար է շնչառական համակարգի շատ հիվանդությունների բուժման նպատակով:
Օրինակ, շոգեխաշած բրոկկոլին կարելի է կիրառել ասթմայի թերապիայի համար, իսկ ավանդականը կամ էլ բրյուսելյանը հարմար են վնասված թոքերի վերականգնման համար:
Բրոկկոլիում կա սուլֆորոֆան օրգանական միացություն, որը հակաքաղցկեղային ու հակաբակտերիալ ազդեցություն ունեն: Սուլֆորոֆանը շատ արդյունավետ է թոքերի հիվանդությունների բուժման համար: Մելբուռնի համալսարանի մասնագետները պարզել են, որ շոգեխաշած 2 բաժակ բրոկկոլին կարող է ասթմայի բուժման նոր ու շատ գործուն միջոց դառնալ:

 


Բրոկկոլին հագեցած է А, С և В-6 վիտամիններ, երկաթով, կալցիումով ու դիետիկ բջջանքով:
Իսկ սպիտակագլուխ կաղամբը, ծաղկակաղամբը, կալեն ամեն օր սննդաբաժնում ներառելու դեպքում կարելի է նվազեցնել թոքերի վնասումն ու որոշ դեպքերում անգամ վերականգնել բաց թողնված ժամանակը:
Ինչպես հետազոտության հեղինակներն են ասում, ստացված տվյալները կարող են հատկապես օգտակար լինել այն հիվանդներին, ովքեր դեղորայքային մեթոդներից արդյունք չեն ունենում:
Ավստրալացի գիտնականների հետազոտությունները դեռևս փորձարարական փուլում են: Ուստի այդ միջոցներին դիմել առայժմ վաղ է:

 

 

Վրեժ Հովսեփյան