Ոմանք ահավոր համը հանում են: Երբ մարդիկ էմոցիաներին տրվում և հայտարարում էին,որ պետք է արագ,անհապաղ Օդաչուների վրեժն առնել,ես դեռ հասկանում էի.ինձ մոտ էլ լուրն իմանալու առաջին պահին ցասման պոռթկում եղավ և վրեժի անհագ ցանկություն,բայց գիտակցեցի,որ վրեժը այն կերակուրն է,որ պետք է մատուցել սառը վիճակում: Այլ հարց է,երբ ասենք կանայք էին սկսում զգացմունքային հայտարարություններ անել անհապաղ պատժելու հետ կապված.ոչինչ կանայք են,զգացմունքային են:

 

 

Նման տաքարյուն և հապճեպ տրամադրություններ արտահայտող հայտարարությունները իրենց մեջ վտանգ են պարունակում նմանատիպ սրված իրավիճակների սկզբնամասում,երբ իրավիճակը պայթյունավտանգ է և արագ կայացված որոշումը կարող է կործանարար լինել,ինչևէ փառք ու պատիվ մեր բանակին.սառը գլխով ծրագրեցին,մշակեցին պլան և պատժելու պահին ցասմանը ազատություն տվեցին:

 

Լավ մի կողմ եմ թողնում նաև այն մարդկանց բանակին քննադատելը,որոնք բանակային համազգեստ մեկ օր չեն հագել,կամ իրենց զավակներին փող ու ծանոթով ազատել են բանակից,իսկ հիմա բանակին են քննադատում,կամ մուննաթով խորհուրդներ տալիս: Ինչևէ ըմբռնումով եմ մոտենում թե գործից հասկացող,թե՝ չհասկացող,թե՝զգացմունքների ազդեցության տակ գտնվող հայտարարություններ անողներին: Բայց համը հանողներին չեմ կարողանում տանել: Ովքեր են համը հանողները? ասեմ.դրանք լավ քողարկված սաքունցավանյաանմաններն են,որոնք նոր տակտիկա են ընտրել:

 

 

 

Սրանք այլևս բացահայտ հակահայ,հակա հայոց բանակային քարոզներ չեն տանում.կոդավորված հայտարարություններ են տարածում,որոնք պետք է ազդեն մարդկանց ենթագիտակցության վրա,ներսից հակապետական,հակաբանակային տրամ,ադրվածություն,կասկած ու հակակրանք ստեղծեն: Սխալ չհասկացվելու համար ասեմ,որ այն ինչ կասեմ չի վերաբերվում մեր այն հայրենակիցներին,որոնց մոտ բնական հարց էր ծագում.իսկ ինչու էին մեր ուղղաթիռները սահմանին այդքան մոտ թռչում?,նորմալ է,բոլորը պարտավոր չեն իմանալ,որ միշտ էլ,թե մեր,թե՝թշնամու ուղղաթիռները և օդանավերը ուսումնական թռիչքներ են իրականացրել սահմանին մոտ և ոչ ոք չի կրակել,իսկ այս անգամ այդ տականքները կրակեցին: Նաև չի վերաբերում խոսքս այն մարդկանց ովքեր սրտի մեծ ցավով ասում էին.ախր իրենց ինչին էր պետք էդ շուն թուրքերի դեմով թռչեին?:

 

 

 

Խոսքս այն մարզված սրիկաներին է վերաբերում,որ ամեն ինչից էլ տեղյակ են,առանց զգացմունքների,սառը հոգեբանական հաշվարկով,լուրջ դեմքի արտահայտությամբ,փողկապով սկսում են հայտարարել,որ մեր բանակի ղեկավարությունը միտումնավոր է հրաման տվել,որ թռչեն սահմանի մոտով,որ ուզեցել են պատերազմ սադրել ,որ դիտավորյալ են զոհել օդաչուներին,որ ժողովուրդը պատերազմի միջոցով վրեժ լուծելու ցանկություն ունենա: Իբր չգիտեիք,որ միշտ էլ երկու կողմը սահմանին մոտ թռիչքներ են իրականացրել տարիներ շարունակ?: Ձեր հայտարարություններից ու տարածած լուրերից ադրբեջանական քարոզչության,Բաքվի առաջին ալիքի,ու սաքունցավանյանի հոտ է գալիս:

 

 

Ադրբեջանական,կներեք ադրբեջանական քարոզիչներից հինգ եք պակաս: Երբ մարդիկ զգացմունքներին տրված,կամ սրտի ցավով հարցնում էին.ախր ինչու էին տղերքը սահմանին այդքան մոտ թռչում,դա դեռ ձեզ իրավունք չի տալիս նման ապազգային և հակապետական հայտարարություններ տարածել,մի նենգափոխեք ժողովրդի տված հարցը,մի խաղացեք մարդկանց զգացմունքների հետ.մեր ժողովուրդը իմաստուն է և ձեզ իրենից հաստակ տարբերում է: Ձեր սրած բիզը մի օր ձեր մարմնի համապատասխան մասում է հայտնվելու: Սաքունցցն ու վանյաննել էին ձեզ պես մի օր սկսնակ եղել,նայեք նրանց շարքին չդասվեք:

 

 

 


Տիգրան Մկրտչյան