Կա մի պարզ ճշմարտություն, և դա այն է, որ մենք՝ հայերս, մեծամասամբ, քսենոֆոբ ենք (քսենոֆոբիան (հուն.՝ ξένος - օտար + φόβος - վախ), ատելությունն է օտար, անծանոթ, արտասովոր և ուրիշների համար անընկալելի երևույթների նկատմամբ, այդ իսկ պատճառով վտանգավոր է և թշնամական։ Այն կարող է հանգեցնել մի շարք ազգային, կրոնական կամ սոցիալական տարբեր ներկայացուցիչների միջև պայքարի): Իհարկե սա դժվար է մեզ համար ընկալել ու համակերպվել այդ մտքին, քանի որ մեզանից շատերը նաև մեծամիտ են, ու համոզված, որ մենք «Աստծուց հինգ պակաս» ազգ ենք ու երբ մենք խորոված էինք անում, մնացած բոլոր ազգերը ծառերի վրա էին: Միգուցե մեր մասին ունեցած էդ թյուր կարծիքն է, որ մեզ դարձրել է այլատյաց:

 


«Հո դու եզդի չե՞ս», «Անաղուհաց քրդի շուն», «Թուրքի լամուկ», «Ջհուդ», «Պոռնիկ ռուս», «Ֆաշիստ գերմանացի», «Փչացած եվրոպացի», «Պարսիկ»... և այլն: Կա՞ արդյոք մեկը, ով չի լսել նման արտահայտություն, որը մերոնք օգտագործում են միմյանց, կամ օտարներին վիրավորելու նպատակով: Եթե չեք էլ լսել, ապա մի՛ շտապեք կոկորդ պատռել ու Նժդեհ ցիտել. էսօր չեք լսել, վաղը կլսեք, մի քիչ էլ մտածեք վաղվա օրվա մասին:

 


Մեկ էլ չգիտեմ, թե ով է մեզ համոզել, թե մենք «շշմելու աստիճան» հյուրասեր ազգ ենք: Դե հա, համեմատած Ավստրալիայի աբորիգենների կամ Մոզամբիկցիների մենք շահեկանորեն տարբերվում ենք, բայց եթե նայենք սոց-հետազոտությունների արդյունքները, մեզ մոտ հյուրասիրությունը մեղմ ասած տխուր վիճակում է: ( ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ սեղանի վրա դրված խաշլամեն չի, ոչ էլ մի բաժակ քաշած արաղը, այլ վերաբերմունքը քո երկիր, քաղաք կամ գյուղ եկած օտար մարդու հանդեպ):

 

 

Եթե կասկածում եք էս խոսքերին, ապա առաջարկում եմ չհապաղել, միանալ մոտակա զբոսաշրջիկների խմբին ու տեսնել, թե մեր «հյուրասեր» ժողովուրդն ի՜նչ օյին ա բերում էդ մարդկանց գլխին, ո՜նց են խաբում, քցում, ձեռք առնում, վրաները ծիծաղում... (դե երևի էլ կարիք չկա ասել, թե մերոնք ի՜նչ «պուպուշ» բառեր են գոռում ամեն անգամ, երբ իմանում են, որ զբոսաշրջիկը Գերմանիայից է): Դե իսկ իրանցիների հանդեպ բացասական վերաբերմունքն արդեն անցել է բոլոր սահմանները...
Մենք կրթվելու կարիք ունենք, պարո՛ն Աշոտյան... մենք բուժվելու կարիք ունենք...

 

 


Յա Շա