Թուրքիան պաշտոնական տվյալներ հրապարակեց: Արտգործնախարար Չավուշօղլուն տվյալներ է հրապարակել, ըստ որի' «Իսլամական պետությանը» և ծայրահեղական այլ կազմակերպություններին Թուրքիայից անդամագրվածների թիվը կազմել է 600, որից 100-ը սպանվել են ռազմական գործողությունների ժամանակ, իսկ մոտ 7 հազար անձի նկատմամբ էլ կիրառվել է Թուրքիա մուտքի արգելանքը: Թուրքիայի տարածքից արտաքսվել է մոտ 1100 մարդ' ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում: Չավուշօղլուն անընդունելի է համարել ահաբեկչական կառույցներին աջակցելու վերաբերյալ պնդումները և հիշեցրել, որ 2013 թ. հոկտեմբերին «ԻՇԻՊ»-ը Թուրքիայում հռչակվել է որպես ահաբեկչական կազմակերպություն: Նա նաև մտահոգություն է հայտնել, որ Թուրքիան միայնակ չի կարողանում վերահսկել Իրաքի և Սիրիայի սահմանները, ինչի համար կոչ է արել ԵՄ երկրներին ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում իրականացնել հետախուզական տեղեկատվության փոխանակում:
Լևոն Հովսեփյան