Բաղադրությունը. ջուր' 87%, ածխաջրեր' 8.5-9%, ճարպեր' 0.2%, աղեր' 1-1.2%, բջջաթաղանթ' 1.3-1.5%, 0.64 մգ երկաթ, վիտամիններից. 6.3 մգ' А, 5 մգ' С, 0.1-0.7 մգ' В1, նաև' D, Е, Н, К, ամինաթթուներ, կարոտին, ֆոսֆոր, կալիում, մանգան և այլ էլեմենտներ:


Կիրառությունը


Հիպոկրատը գազարը հանձնարարել է երկարատև խռպոտության, հազի, թոքախտի, թութքի դեպքում: Վան-Հելմոնտը գազարի հյութն ու սերմերն օգտագործել է երիկամներից քարերի, ավազի արտաքսման, Դելա Կրոան' արյունոտ լուծի ու ճիճուների դեպքում (օրական 2ճաշի գդալ):


Պիզաներին գտնում է, որ գազարը շատացնում է կրծքի կաթը, սերմնահեղուկը:


Ուոքերի տվյալներով, հղիության հատկապես վերջին ամիսներին, մեծ քանակով գազարի օգտագործումը խիստ նվազեցնում է ապագա երեխայի մոտ արյան վարակի ի հայտ գալու հավանականությունը, իսկ մեծ քանակովգազարի հյութն օգտագործելու դեպքում (օրական 100-500 գր) բուժվում են օրգանիզմում եղած խոցերը և քաղցկեղի գոյացումները, սրում տեսողությունը, հզորացնում նյարդային համակարգը, բուժում անպտղությունը:

 

 

Վրեժ Հովսեփյան