Մի տեսակ համ հուզմունք կա, համ հպարտություն
Հուզմունքը տղերքի կյանքի համար էր, իրենք շատ անելիք ունեին մեր երկրի համար: Հպարտությունը մեր հատուկ ջոկատայինների համար ա, ովքեր վտանգելով սեփական կյանքը գնացին տղերքի հետևից: Ու փառքով կատարեցին իրենց գործը:
Հիմա նայում եմ ադրբեջանական մամուլը, ակնհայտ խուճապի մեջ են, որ չկարողացան հետ մղել մերոնց ու հերթական անգամ՝ թե բարոյապես, թե ռազմական առումով հետ մնացին:
Տղերքի մարմինները էսօր կհանձնեն ընտանիքներին, հավերժ փառք նրանց:
Վահրամ Պետրոսյան