Ադրբեջանական լրատվականներից մեկը հոդված է գրել Արցախի մամուլի ազատության վերաբերյալ, ամեն կերպ փորձել է ցույց տալ, որ Արցախում չկա նորմալ մամուլ, չկա նորմալ հեռուստատեսություն և այլն: Հոդվածը ամբողջությամբ չեմ կարդացել, քանի որ շատ երկար էր ու ապուշություն: Միայն հատուկ կարդացել եմ հեղինակի անունը՝ Վահրամ Աղաջանյան:

 

Պարզվում է, որ կյանքից հոգնած այս անասունը 9 նյութ ունի այդ կայքում ու բոլորը Հայաստանի ու Արցախի դեմ: Վահրամը, ով պաշտում է Ադրբեջանը և Իլհամ Ալիևին, երևի չի իմացել, որ ընդամենը մի քանի օր առաջ Ադրբեջանում արգելափակեցին 4 ընդդիմադիր լրատվամիջոցի, Աղաջանյան օղլին երևի չի իմանում, որ Ադրբեջանում ընդհանրապես չկա մի լրատվամիջող , ով կհամարձակվի առանց Իլհամ Ալիևի թույլտվությամբ ինչ-որ բան գրի, արտահայտի կամ եթեր տա:

 

Այդ ամենը իմանալով մարդ ինչպե՞ս կարող է Արցախում գործող լրատվականներին անուն դնել: Եթե քո երկրում այդ խնդիրը ամենաբարձր մակարդակի վրա է, ապա ի՞նչ կարիք կա հարևան պետության դարդով տապակվելուն:

 

 

 

 


Աշոտ Ասատրյան