Հայկական կրթական համակարգի խթանման հարցում իր կարևոր դերն է խաղում Դիլիջանի դպրոցը,որը նորովի է ներկայացնում Հայաստաանի կրթական համակարգը աշխարհում՝ ապահովելով ավելի քան 60 երկրներից տարբեր ազգությունների աշակերտների ներհոսք Հայաստան։ Նման կրթօժախի առկայությունը թույլ է տալիս Հայաստանում վերապատրաստել միջազգային մակարդակի ուսուցիչներ, և դրանով իսկ բարձրացնել մեր երկրում դասավանդող ուսուցիչների գիտական մակարդակը: Նման դպրոցը նաև բերում է նոր ուղղություն մեր աշխատաշուկայում : Միջազգային կրթական ասպարեզում ունենալ լավ կրթված մասնագետներ,որոնց գիտելիքների մակարդակը համապատասխանում է միջազգային ստանդարտներին , նշանակում է ուղակիորեն ազդեկ երկրի տնտեսության վրա : Նոր և որակյալ կադրերը չեն կարող չնպաստել երկրի զարգացմանը :

 

 


Սակայն դպրոցի բացումը ոչ միայն կարևոր էր կրթական առումով,այլ նաև հնարավորություն է տալիս որոշ չափով բարելավել նաև Տավուշի մարզի սոցիալ-տնտեսական վիճակը, զարգացնել Դիլիջան քաղաքի՝ դպրոցին սպասարկող համապատասխան ենթակառուցվածքները, իրականացնել այդ ենթակառուցվածքների բարելավման պետական ու մասնավոր լայնածավալ սոցիալական ծրագրեր և պահպանել մեր երկրի համար բնապահպանական մեծ նշանակություն ունեցող Տավուշի մարզի անտառային ու ջրային ռեսուրսները։Դպրոցի ստեղծումը հնարավորություն է տալիս նաև Տավուշի մարզում և հատկապես Դիլիջան քաղաքում զարգացնել զբոսաշրջությունը, ինչպես նաև վերականգնել Դիլիջանի՝ դեռևս սովետական տարիներից հայտնի բարձրակարգ զբոսաշրջային հանգստավայրի հեղինակությունը:

 

 

Հայկ Համբարձումյան