Ճապոնացիների տնային կենցաղը շատ բանով տարբերվում է եվրոպականից: Օրինակ' ճապոնական տներում կահույք գրեթե չկա: Հատակին փռված են բրնձի ծղոտից գործված խսիրներ: Տուն մտնելիս կոշիկները հանում են ու թողնում դռան շեմին, իսկ ներսում խսիրների վրա քայլում են գուլպաներով: Ճաշում են հատակին նստած, հատակին էլ անկողին են գցում: