Հույն կանանց կողմից


Հույն կանայք դիմահարդարման միջոցների իրենց զինանոցում մշտապես ձիթապտղի ձեթ են ունենում և բավականին հաճախ են այն օգտագործում: Օրինակ, որպես դեմքը մաքրելու միջոց, կարող եք ձեթը մի քիչ տաքացնել, բամբակը դրա մեջ թրջել և մաշկը մաքրել: Կամ մազերը սնուցելու համար. գոլացված ձեթով պետք է մազարմատները տրորել և մեկուկես ժամից լվանալ: Կա նաև հրաշալի սկրաբի բաղադրատոմս: Պետք է 1 թեյի գդալ աղը լցնել մեկ ճաշի գդալ ձիթապտղի ձեթի մեջ և դրանով մաշկը շփել:


Ճապոնուհիների կողմից


Ճապոնուհիները բրինձը 5-7 րոպե թրջում են ջրում: Այնուհետև մանր մաղով քամում են բրնձի ջուրը: Պատրաստ է: Բրնձաջրով կարելի է լվացվել, այն օգտագործել որպես դեմքը մաքրող տոնիկ կամ քսուք: Դրա համար մատների ծայրերը թրջեք բրնձաջրում և զգուշորեն քսեք մաշկին: չորանալուց հետո կարող եք խոնավացնող որևէ միջոց օգտագ