«Յանդեքս» համացանցային ընկերությունը ներկայացրել է «ամենականացի» և «ամենատղամարդկային» բառերի վարկանիշային աղյուսակը, բառեր, որոնք կանայք և տղամարդիկ օգտագործում են համացանցի տիրույթում տեղեկություն փնտրելիս:

 

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կանայք ամենաշատ որոնում են ծննդի և երեխաների դաստիարակության մասին տեղեկություններ, ինչպես նաև հետաքրքրվում են կրթություն ստանալու հարցերով։ Դրանից ելնելով՝ կանանց կողմից ամենաշատը օգտագործվում են «երեխա», «դասարան», «դաս», «օրագիր» և այլ նման բառեր։

 

Տղամարդիկ հաճախ որոնում են սպորտի, տեխնիկայի և համացանցի հետ կապվող նյութեր։ Անհրաժեշտ տեղեկությունը գտնելու համար տղամարդիկ ամենաշատն օգտագործում են «տորրենտ», «ֆուտբոլ» և «սկավառակ» բառերը։