Ժամանակակից աշխարհի քաղաքական օրակարգը ձևավորող և ուղղորդող որոշ պետությունների միջև գոյություն ունեն միջպետական դաշնակցային այնպիսի հարաբերություններ, որոնց անխախտությունը տվյալ պետությունների գերակա դիրքի և, անգամ, գոյության իսկ բացառիկ նախադրյալներն է ապահովում: Այդ հարաբերությունների գոյությունն է, որ թույլ է տալիս առայժմ միանգամայն անլուրջ վերաբերվել Թուրքիայի մոտալուտ կործանման վերաբերյալ մեր փորձագիտական շրջանակների կողմից վերջերս հաճախակի հնչեցվող երազկոտ կանխատեսումներին:

 

 

Պետությունների վերը ակնարկված շրջանակի կողմից Թուրքիայի համար առաջիկայում մի հատուկ դերակատարում է նախանշված և հենց նրա միջոցով է փորձ արվելու այնպիսի լուծում տալ մի շարք տարածաշրջանային խնդիրների, որ առաջիկա 10-15 տարիների ընթացքում տվյալ միջպետական դաշինքի գերակա դիրքը մնա անխախտ և էլ ավելի ամրապնդվի: Թուրքական գործոնի հատուկ արժևորման ժամանակահատվածը լուրջ փորձաքար է լինելու Հայաստանի համար և սա լավ են հասկանում հատկապես Հայաստանից դուրս:

 

 

Գուցե նաև այդ է պատճառը, որ հայ-թուրքական հարաբերությունների ապագային առնչվող տրամագծորեն տարբեր՝ իրարամերժ ու անհամատեղելի քաղաքական գործընթացներ են նախաձեռնվում հակոտնյա համաշխարհային ուժային կենտրոնների կողմից: Թերևս աշխարհաքաղաքական այս բարձրակարգ ախոյան-խաղացողների նախաձեռնություններին մասնակից դարձած հայ դերակատարներն իրենց հաշիվ էլ չեն տալիս, թե ինչի մեջ են ներքաշվել:

 

 

 

Արման Մելիքյան