1853 թվականին, Զաքար քահանա Եգանյանի հովանավորությամբ Դսեղում բացվել էր երկսեռ դպրոց: 1859-64թթ. գյուղի դպրոցն ունեցել է միայն արական դասարան: Այնուհետև շուրջ 10 տարի գյուղում դպրոց չի եղել: 1877թ. տիրացու Գրիգոր (Գրիշկա) Թումանյանը՝ բանաստեղծի հորեղբայրը, իր տանը հավաքում է երեխաներին և գրագիտություն սովորեցնում: Հովհ. Թումանյանը գրել-կարդալ սովորել է Գրիշկա բիձու դպրոցում: «Կակաչից թանաք էինք շինում, իսկ տետրերը բերում էինք Թիֆլիսից»,– հիշում է բանաստեղծը: 1878թ. բանաստեղծի մոր նախաձեռնությամբ գյուղում բացվում է Սահակ վարժապետի դպրոցը, որը գործել է հավանաբար 2-3 տարուց ոչ ավելի:

 

 

Սկսած 1891թ.՝ գյուղի դպրոցը գործել է առանց ընդհատվելու: XX դարի սկզբին դպրոց հաճախողների քանակն այնքան մեծ էր, որ եկեղեցու տրամադրած մեկ սենյակն այլևս չէր բավականացնում: 1904թ. Հովհ. Թումանյանի նախաձեռնությամբ գյուղում կառուցվում է հինգ սենյակներից բաղկացած դպրոցական շենք՝ հին դպրոցը, որը մինչև 1970 թվականը ծառայում է իր նպատակին․․․ Դպրոցի առաջին աշխարհիկ դասատուն եղել է Երևանի Գարանյան դպրոցի շրջանավարտ Կատարինա Մամիկոնյանը: 1912-1913 ուսումնական տարում Դսեղի դպրոցում դասավանդվել է 4 առարկա՝ գրաճանաչություն, թվաբանություն, կրոն և ռուսաց լեզու: Դասը տևել է մեկ ժամ:

 

 

Օրվա ընթացքում պարապել են 4 դաս՝ 20-ական րոպե ընդմիջումով: Կրոնը դասավանդել է գյուղի քահանաներից մեկը, մյուս դասատուներից հայտնի է դրսից հրավիրված Հայկանուշ Տեր-Մանվելյանի անունը: Եթե մի տնից դպրոց են հաճախել երկու երեխա, ապա նրանց ուսման վարձը ինչ-որ չափով զեղչվել է:

 

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ