Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի' շուկայի վերլուծության տվյալների համաձայն, Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները սեպտեմբերին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ։ Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)' 154 հազար դրամ, Նոր Հաճընում' 128 հազար դրամ, Եղեգնաձորում' 125 հազար դրամ, Գորիսում' 122 հազար դրամ, Արմավիրում' 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ, Աշտարակում 116 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։

 

 

Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են' 1 քմ-ն 305 հազար դրամ։ Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ։ Ապա գալիս են Աշտարակը 136 հազար դրամ, Ջերմուկը' 131 հազար դրամ, Գորիսը' 130 հազար դրամ, Նոր Հաճնը' 129 հազար դրամ, Իջեւանըՙ 123 հազար դրամ, Բյուրեղավանը' 120 հազար դրամ, Գյումրին' 118 հազար դրամ 1 քմ դիմաց: Մարզերում սեպտեմբերին բնակարանների եւ անհատական տների միջին գները մնացել են անփոփոխ:

 

 

Anahit Grigoryan