Օգոստոսի 1-ից սկսելու ենք էլեկտրաէներգիայի համար վճարել 4 դրամ ավել: Էլեկտրաէներգիայի մատչելիության առումով, մեր երկիրը զիճում է շատ երկրների, նամանավանդ տարածաշրջանային: Օգոստոսից, 4 դրամ թանկանալուց հետո, Հայաստանը համարվելու է՝ ամենաթանկ էլեկտրաէներգիա սպառող երկրներից մեկը, եթե ոչ՝ ամենաթանկը: Օրինակ՝ էլեկտրաէներգիայի գինը Ռուսաստանում - 29 դրամ է, Վրաստանում - 39, Ադրբեջանում - 31, Բուլղարիայում - 40, Ղազախստանում - 33 և Ուկրաինիայում - 16 դրամ: Մեկ տարվա ընթացքում էլեկտրաէներգիան 30 դրամից թանկացվել է մինչև 42 դրամ: Այդ ավելացրած 12 դրամի 20%-ը ԱԱՀ-ի մասը ստացվում է՝ 2,4 դրամ: Այս 2,4 դրամը, եթե բազմապտկենք 6 մլրդ կիլովատ/ժամով(սպառման ծավալով) ստանում ենք 14,4 մլրդ դրամ: Այսինքն մեկ տարվա ընթացքում, կառավարությունը՝ ԱԱՀ-ի հաշվին 14,4 մլրդ դրամ է յուրացնում: Ամեն ինչ պարզից էլ պարզ է:

 

 

Ռուբո Ղազարյան