Հայազգի արքունի լուսանկարիչներ Գեւորգ, Ստեփան եւ Վիչեն Աբդուլլահ եղբայրները եղել են օսմանյան լուսանկարչության հիմնադիրները: Նրանց մոտ էին լուսանկարվում Կոստանդնուպոլիս ժամանած եվրոպական երկրների մեծանուն այրերը: Թե մայրաքաղաքում եւ թե երկրի կենտրոնական քաղաքներում գրեթե ամբողջովին հայերն էին լուսանկարիչները, բժիշկները, դեղագործները, փաստաբանները, ոսկերիչները, զինագործները: Ինչպես ռուս պատմաբան Գոլոբորոտկոն է վկայում՝ քաղաքներում առանց հայերի չէր կարող գոյություն ունենալ տեխնիկայի, արվեստի, գիտության, արհեստագործության որեւէ ճյուղ: