2014-ի առաջին 9 ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,3 տոկոսով։ Սեպտեմբերին օգոստոսի նկատմամբ աճը կազմել է 11,3 տոկոս, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ' 5,1 տոկոս:


Այս ցուցանիշն առանձնահատուկ է նրանով, որ այն այս տարվա 9 ամիսների աճի ցուցանիշը տարվա ընթացքում արձանագրված ամենաբարձրն է:


Տարեվերջից երեք ամիս առաջ, արդյունաբերության արտադրանքի ծավալներն աճել են 1,7 տոկոսով, գյուղատնտեսությանը' 6,9 տոկոսով, ծառայություններինը' 6,8 տոկոսով, առեւտրինը' 5,2 տոկոսով:


Գյուղատնտեսությունը ավելացնում է իր համախառն արտադրանքի ծավալները, հակառակ գարնանային ցրտահարության վնասների:


Կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում այս ճյուղի խնդիրների լուծմանը, նկատի ունենալով նրա կարեւորությունը ոլորտում ներգրավված հարյուր հազարավոր մարդկանց համար:


Արդյունաբերության ծավալները սեպտեմբերին օգոստոսի նկատմամբ աճել են 15 տոկոսով, ինչի արդյունքում 9 ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալները կազմել են գրեթե 919 մլրդ դրամ: Արտադրանքի ծավալներով արդյունաբերությունը երկրորդն է առեւտրից հետո:

 

 

Դավիթ Պետրոսյան