Այս երկու առաջին հայացքից իրենց զբաղմունքով և արտաքինով միմյանց հետ կապ չունեցող կանայք իրականում լուրջ ընդհանրություններ ունեն:


1. Մեկը շոու բիզնես մտավ քաղաքական աջակցությամբ, մյուսը քաղաքականությունն է ընդհուպ մոտեցրել շոու բիզնեսին:


2 Եվա Ռիվասը Եվրատեսիլում զբաղեցրեց մոտավորապես այն տեղը՝ ինչ Զարուհի Փոստանջյանի կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում:


3 Եվա Ռիվասը որպես ոչ ստանդարտ քայլ մերկ ֆոտոսեսիա արեց, Զարուհին տեսախցիկին լեզու էր ցույց տալիս: (այս պարագայում հանդիսատեսը միանշանակ շահեց)


4. Եվա Ռիվասին վերջերս արդեն համարյա մոռացել էին: Զարուհուն ևս ահագին ժամանակ հիշող չկար:


5. Եվա Ռիվասը իր վրա ուշադրություն բևեռելու համար ոտքով կոճակ է սեղմում: Զարուհին սեփական անձի մասին հիշեցնում է բարձրագոչ, սակայն իմաստազուրկ և անօգուտ ելույթներով: Կարևորը հանդիսատեսի վրա համարձակ կնոջ տպավորություն թողնելն է... և այսպես շարունակ

 

 

Նարեկ Մալյան