Կարդում եմ Զարուհի Փոստանջյանի շնորհավորական ուղերձը ուղղված նախագահ Սերժ Սարգսյանի 60 ամյակին և զարմանում, թե ինչքան թույն կարող է կուտակված լինել հայ կնոջ մեջ, զարմանում, թե ինչպես կարող է հայրենասեր Րաֆֆի Հովհաննիսյանը նման գործիչ պահել իր կողքին, զարմանում, թե ինչպես կարող է մեր հասարակության որևէ առողջ մասնիկ իր շարքերում հանդուրժել նման պահվածք:

 


Զարուհի Փոստանջյանն իր քաղաքականա գործունեության ընթացքում անցնում է ցանկացած գրված և չգրված նորմ և իր այս պահվածքի համար կգա մի օր երբ նա Ադրբեջանի հերոսի կոչում կստանա Ալիևի ձեռքերից:
Հ.Գ. Սերժ Սարգսյանը պատերազմ հաղթած, իր հայրենիքին նվիրված անձնավորություն է՝ ում տեսակետներն ու տեսլականը կարելի է չկիսել, կարելի է նրան քննադատել, բայց հնարավոր չէ չհարգել ամբողջ կյանքը հայրենիքին նվիրած այս մարդուն:

 


Շնորհավորում եմ պարոն նախագահ, Ձեզ երկար տարիների կյանք և վստահ եղեք, որ մեր սերունդը կիսատ չի թողնելու Ձեր և Ձեր սերնդի հայրենանվեր գործը:


Աստված պահապան Հայաստանին,


Աստված պահապան Ձեզ պարոն նախագահ:

 

 

Մենուա Հարությունյան