Երեկ Թուրքիան հավաքել է ընդամենը 60 ձայն ու ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի գաղտնի քվեարկության արդյունքում չի ընտրվել ՄԱԿ-ի Անվատանգության խոհրդի անդամ:
Այս քվեարկությունը արտացոլում է միաջազգային այն ոչ բարենպաստ միջավայրը, որում հայտնվել է մեր հարևանը:
Ընդ որում Թուրքիան միջազգային քննադատության թիրախ կարող է դառնալ միանգամից մի քանի պատճառով:
Հավակնոտ արտաքին քաղաքական օրակարգ ձևավորած այս երկիրն այդպես էլ չկարողացավ իրացնել ռեգիոնալ լիդերի իր ջգտումը, ինչի դրսևորումներից մեկը հայ-թուրքական հարաբերություններում առաջացած ճգնաժամն է:

 

 


Անկարան հակասական ու խոցելի դիրքորոշումն ունի նաև սիրիական հարցում՝ ակնհայտորեն գործուն քայլեր չձեռնարկելով ՙՙԻսլամական պետություն՚՚ ահաբեկչական խմբավորման դեմ:
Էլ չասած այն մասին, որ սիրական հարցում այդ դիրքորոշումը երկրի ներսում դարձյալ բորբոքեց քրդական հարցը, որի լուծմամբ այնքան հպարտանում էր Էրդողանը:
Ու վերջապես, շատերին մտահոգում են այն ներքին գործընթացները, որոնք Թուրքիայում արմատավորում են կառավարման ավտորիտար ՙՙմշակույթը՚՚: Հարևան երկրում իշխանությունը կառուցվում է Էրդողանի ՙՙհագով՚՚. պատահական չէ, որ միջազգային մամուլն ավելի հաճախ է նմանություններ տեսնում Թուրքիայի նախագահի ու Պուտինի միջև:

 

 

Սուրեն Սուրենյանց