Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովի զավեշտալի պատասխանը ԵԽԽՎ պատվիրակներից մեկի գրավոր հարցին.


Ի պատասխան Ադրբեջանում քաղաքական բանտարկյալներին առնչվող հարցի' Մամեդյարովը բառացիորեն ասել է հետևյալը. «Եվրոպայի խորհուրդը չունի քաղաքական բանտարկյալ հասկացությունը: Երբ ԵԽԽՎ կսահմանի հստակ չափանիշ քաղաքական բանտարկյալ հասկացության համար, ես կարող եմ պատասխանել Ձեր հարցին, հակառակ դեպքում այն շատ հիպոթետիկ կլինի»:


Իր երկրորդ հարցի շարադրման ժամանակ պատվիրակը փաստում է, որ ամենայն հավանականությամբ Մամեդյարովի պատասխանը սխալ է, քանի որ ԵԽԽՎ դեռևս 2012 թվականին ընդունել է 1900 բանաձևը, որի վերտառությունը հետևյալն է «Քաղաքական բանտարկյալների հասկացությունը /սահմանումը/»: Այլ կերպ ասած, այդ չափանիշները առկա են, ուստի Մամեդյարովի պատասխանը ոչ այլ ինչ է, քան պարզունակ խուսանավում իր երկրում առկա խայտառակ խնդիրներից:


Մատնանշելով այլ հիմնավորումներ ևս' պատվիրակը հարց է ուղղել նախարարների կոմիտեին. «Արդյո՞ք նախարարների կոմիտեն համամիտ է իր ղեկավարի /այդ ժամանակ Մամեդյարովը գլխավորում էր նախարարների կոմիտեն/ վերոնշյալ հայտարարության հետ և ունակ է արդյո՞ք տալ իմ հարցի ամբողջական պատասխանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ղեկավարը հստակ հայտարարել է, որ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների ցուցակը կարող է տրվել, եթե առկա է հասկացություն»:


Այժմ սպասենք այս հարցի պատասխանին, քանզի թվում է' ամեն ինչ ավելի քան հստակ է:

 

Կից նյութն՝ այստեղ

 

 

Արփինե Հովհաննիսյան