Պատմում է Թոթովենցը.<<Մի օր ներս մտանք այն պահին, երբ Անդրանիկը պատմում էր ինչ -որ մի կռվի պատմություն: Թումանյանը կանգնած էր, մի ոտը դրած թախտի վրա, թևերը բարձրացրած վեր, արծարծուն աչքերով լսում էր
—Թուրս քաշեցի~...-ասաց Անդրանիկը և կանգ առավ: Նա ուներ այդպիսի սովորություն...ժամանակ էր տալիս, որ լսողն ընդգրկի պահը: Բայց Թումանյանը չհամբերեց ու սկսեց գոռալ
—Խփի՛ր, խփի՛ր:>>