Երբ շարքային քաղաքացին չի հասկանում, թե ինչպես են մի հարթակում հայտնվում իրար հանդեպ ժամանակին ներքին անտագոնիզմ դրսևորած քաղաքական ուժերը, կարծում եմ միանգամայն բնական է: Բայց երբ քաղաքական վերլուծաբանները կամ փորձագետներն են հղում անում անցյալին' մատնանշելով տաբեր քաղաքական ուժերի միջև նախկինում եղած անհադուրժողականությունը, սկսում ես մտածել, որ սույն մասնագետները տարրական քաղաքագիտական գիտելիքներ ուղղակի չունեն: Անշուշտ, կարելի է քննարկել այն հարցը, թե արդյոք ձևավորված քաղաքական համագործակցության հիմքում ուրույն գաղափարներ կամ ծրագրեր են ընկած, գուցե կարելի է նաև դիտարկել այդ ուժերի միջև գաղափարաքաղաքական ընդհանրություններն և այլն:
Ի վերջո, գոյություն ունի կոնյունկտուրային դաշինք հասկացություն, որը ենթադրում է տարբեր քաղաքական ուժերի միավորում կոնկրետ խնդրի շուրջ: Իսկ որ հարթակում կանգնած քաղաքական ուժերը շատ քիչ ընդհանություններ ունեն, երևում է ցանկացած' անգամ ոչ հրապարակային դրսևորումներից... էլ չենք խոսում բացահայտ տարբերություններից, որոնք հաճախ ուղղակի արտացոլվում են այդ ուժերի ներկայացուցիչների ելույթներում:
Գերասիմ Բարսեղյան