Արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանի Հանրապետության բնակչության վիճակը օր օրի վատանում է։
Հայաստանում շարքային քաղաքացին ամեն օր զգում է, թե ինչպես է ինքը սկսում ավելի վատ ապրել քան նախորդ օրը։ Ամեն օր թանկանում են թե առաջին անրաժեշտության ապրանքները, թե բոլոր մնացածը և այդ ամենը արվում է գրեթե առանց որևէ հիմնավորման։
Թանկացել է թե սննդամթերքը, թե ծխախոտը, թե էլեկտրաէներգիան, թե գազը, թե ջուրը մի խոսքով՝ գրեթե ամեն ինչ, իսկ աշխատավարձերը մեղմ ասած դոփում են նույն տեղում և նույնիսկ եզակի բարձրացման դեպքերում նրանք այնքան չնչին են, որ ուղղակի չեն կարող մրցակցել օրեցոր թանկացող ապրանքատեսակների գների հետ։
Պաշտոնական ցուցանիշներով Հայաստանի բնակչությունը 3,000,000-ից ավել է, որից 1,000,000-ը ապրում է ծայրահեղ աղքատության մեջ /երևի իրականում աղքատների թիվը մեր երկրում ավելի մեծ է /։ Սա երևի թե աշխարհում եզակի դեպքերից է, երբ երկրի բնակչության այն էլ պաշտոնական թվերով 30%-ը չի կարողանում լուծել իր հանապազօրյա հացի խնդիրը։
Հ․Գ․ Այս ցուցանիշներվ Հայաստանի իշխանությունները շուտով Շնոբելյան մրցանակի կարժանանան։
Իրական Հայաստան