Հայկական Ժամանակ օրաթերթի շաբաթ օրվա համարում ցավալի մի հոդված աչքովս ընկավ. Պարզվում է, Հայաստանի գլխավոր գործընկեր Ռուսաստանի տնտեսական վիճակը գնալով վատանում է և դա պարզ երևում է ՆՈՒՅՆԻՍԿ Մոսկվայի խանութներում նկատվող ապրանքների դիֆիցիտից: Ավագ սերունդը պատմում է, որ նույնիսկ սովետական տարիներին Մոսկվայի և Ս. Պետերբուրգի խանութներում դիֆիցիտ չէր նկատվում:
Սրան գումարած էլ խոսվում է 20-40 % ի հասնող գնաճի մասին: Սա իսկապես անհանգստացնող երևույթ է, թեկուզ միայն այն պատճառով, որ ՌԴ ում հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ են ապրում:
Զոհրապ Եգանյան