1920 թ. հունվարի 7-ին կտրվեց հայ քնարերգության լուսաշող անուններից մեկի՝ Վահան Տերյանի կյանքի թելը:

Բանաստեղծի թաղման արարողությունը տեղի ունեցավ Օրենբուրգում... 1940 թ. Հայաստանի գրողների միությունը գրականագետ Սաքո Սուքիասյանին գործուղեց Օրենբուրգ: Նա մեծ դժվարությամբ կարողացավ գտնել այն տունը, ուր վերջին օրերն էր ապրել բանաստեղծը: Գերեզմանի տեղը, գոնե մոտավոր ճշտությամբ, անհնար եղավ պարզել: Թաղման մասնակիցներից ոչ մեկին չգտան:

 

 

Հին գերեզմանը լքված էր: Ժամանակին բանաստեղծի շիրիմի վրա եղել էր սոսկ մի փայտե խաչ ու հակիրճ մակագրություն: Տերյանի մահից հիսուն տարի անց Օրենբուրգի քաղաքային գերեզմանատնից մի բուռ հող բերվեց Երեւան եւ որպես բանաստեղծի խորհրդանշական աճյուն թաղվեց Կոմիտասի անվան զբոսայգում:

 

 

Իմ գերեզմանին դուք չմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ,
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք: