Լարված իրավիճակ է ստեղծվել Թուրքիայի արևելյան նահանգներում: Մասնավորապես Իգդիր քաղաքում բախումներ են սկսվել ոստիկանության և ցուցարարների շուրջ 500 հոգանոց խմբի դեմ, որոնք ցանկանում էին գնալ թուրք-սիրիական սահման՝ պայքարելու ԻՇԻՊ-ի հարձակման դեմ, որը պաշարել է Քոբանի քաղաքը, սակայն բանը հասել է նրան, որ ցուցարարների շպրտած քարերից կոտրվել են ադրբեջանական մի կազմակերպության պատկանող ապակիները, ինչի հետևանքով տեղի է ունեցել կատաղի բախումներ ցուցարարների խմբի և կազմակերպության ադրբեջանցի աշխատակիցների միջև:
Բախումները այնքան կատաղի են եղել, որ ոստիկանությունը ստիպված է եղել բարիկադ կառուցել երկու կողմերի միջև... Դե իսկ Թուրքիայի Դողուբայազիդ քաղաքում էլ ցուցարարները այրել են Թուրքիայի դրոշըը և փակել են թուրք-իրանական սահման տանող ճանապարհը...,- տեղեկացնում է թուրքական «Աքշամը»...
Մուշեղ Խուդավերդյան