Էբոլա տենդով առաջին վարակվածը եվրոպայում իսպանացի բուժքույր է, ով մի որոշ շրջան աշխատել է Սիերրա-Լիոնեյում: Մինչև այդ էբոլայից մահացել էնաև իսպանացի մի հոգևարական, որի խնամքով էլ զբաղված էր իսպանուհին: Այժմ բժշկուհին տեղափոխվել է հիվանդանոց համապատասխան հսկողության ներքո: Նրա մոտ էբոլան հաստատվել է երկու ախտանիշով:
Մասնագետները, ահազանգում են, որ մինչև հոկտեմբերի վերջ էբոլան կտարածվի նաև Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում: Ռիսկային գոտում են նաև Իսպանիան ու Շվեյցարիան:Մասնագետները այս հաշվարկները րականացրել են հիմնվելով աֆրիկյան երկրներ կատարված չվերթների վրա:
Նշենք, որ էբոլայից մահացածների թիվը հասել է մոտ 3000-ի, վարակվածների թիվը շուտով կհատի 6000 սահմանը: Մահացու տենդի դեմ պայքարը այս պահին դեռ չի հաջողվում իրականացնել: փորձարկված ու հաստատված պատվաստանյութ դեռ չի ստացվել: