Երիտասարդներ կան, որոնց թվում է, թե եթե մարդը համաշխարհային արժեք հանդիսացող երաժշտություն է լսում, կամ այդպիսի երաժշտության տակ է պարում, ապա նա ազգային անձ չէ: Ազգային անձը պետք է միայն Կոմիտաս լսի և ազգագրական պար պարի: Չեմ ուզում վիրավորել և ասել, որ տգիտությունից է գալիս, այլ կասեմ չիմացությունից է գալիս: Աշխարհի մշակույթը դարեր ի վեր զարգացում է ապրել մշակութային շփումների շնորհիվ, և ամենատաղանդավոր հայերը իրենց բարձրարժեք արվեստը ստեղծելիս ուսանել են դրսում, ուսումնասիրել են դրսինը և ստեղծել ազգայինը: Նույնիսկ Մաշտոցը գնաց հասավ Եդեսիա, և Կոմիտասը՝ Եվրոպա: Համաշխարհային գրականության և արվեստի ուսումնասիրությունն ու իմացությունը քեզ ավելի կօգնի գնահատել ու սիրել քոնը, երիտասարդ: Մի խարխափիր կեղծ ազգայնական տգիտության լաբիրինթում: Չանաչիր ու գնահատիր ուրիշինը, սիրիր ու պահպանիր քոնը:

 

Սյուզան Սիմոնյան