Երբ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչը հանրահավաքի ժամանակ հայտարարում է, թե երկիրը գնում է գրողի ծոցը և "այս իշխանությունը պիտի հեռանա", սա բավականաչափ լուրջ հիմք է ԲՀԿ-ին ընդդիմություն համարելու համար: Սակայն երբ քաղաքական այս ուժի մեկ այլ ներկայացուցիչ հայտարարում է, թե ԲՀԿ-ն ընդդիմություն չէ, այլ "ոչ իշխանական ուժ", սա նույնպես լուրջ հիմք է միանգամից երկու եզրակահանգման գալու համար: Նախ՝ ԲՀԿ-ում չկա որևէ մեկը, ով քաղաքագիտության մասին գոնե մոտավոր պատկերացում ունի (ցանկացած նորմալ քաղաքագետի համար "ոչ իշխանական ուժ" ձևակերպումը նոնսենս է) և երկրորդ՝ ԲՀԿ-ն զուրկ է քաղաքական այն խիզախությունից, որի արդյունքում ինքն իրեն կհայտարարի ընդդիմություն և բացեիբաց կսկսի պայքար իշխանության համար: Իսկ այս կարգավիճակում "Բարգավաճը" պղտոր ջրում ձուկ որսալ փորձող սովորական մի կառույց է, որը, ըստ էության, ոչնչով չի տարբերվում, ասենք, ՕԵԿ-ից:

 

 

Լևոն Սարդարյան