Փոստանջյանի հակասությունները ժառանգության հետ այնքան են սրվել, նա կարող է լքել կուսակցությունը։ Կոնֆլիկտի պատճառը կայանում է նրանում, որ Փոստանջյանը ոչ մի կերպ չի կարողանում «տեղավորվել» ժառանգության, ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի անգաղափար դաշինքի բանականության մեջ։ Ըստ Փոստանջյանի, նման կոալիցիան անհասկանալի է ու անբնական և հակասում է ժողովրդավարության մասին ունեցած իր իդեալներին։ 


Այն, որ Փոստանջյանը աչքներիս լույսը չէ, ամենևին չի նաշանակում, որ նա ամեն հարցում է սխալ։ Այո, հատկապես ԲՀԿ-ի հետ համագործակցությունը չի տեղավորվում առողջ որևիցէ տրամաբանության մեջ, քանի որ ԲՀԿ-ն սերում է այն արատավոր համակարգից, որի դեմ պայքարելու մասին բազմիցս էին հայտարարել թե՛ ՀԱԿ-ը, թե՛ Ժառանգությունը և սերելուց զատ՝ ԲՀԿ-ն ինքնին մարմնավորում այն բազմաթիվ արատները, որոնցող ախտահարված է մեր հասարակությունը։


Սակայն պետք չէ մոռանալ նաև Փոստանջյանի ամբիցիաներից հետո, ով Ֆլեչերի դպրոցում ամերիկյան վերբովկայի տակով վերջնականապես անցնելով՝ միանգամայն այլ տեսլական ունի Հայաստանի ապագայի և դրանում իր դերակատարության մասին։ Այլ կերպ ասած՝ Փոստանջյանի համար չափազանց մեծ նեղվածք է տիրում Եռյակի ֆորմատում, որովհետև նա չունի ոչ գործողությունների, ոչ էլ հայտարարությունների բավարար ազատություն՝ հատկապես հաշվօ առնելով ԲՀԿ-ի խիստ զգուշավոր կեցվածքը ու ՀՀԿ-ի հետ առճակատումից ամեն գնով խոսափելու ռազմավարությունը։

 

 

Արմեն Հովսեփյան