Մեր ժողովուրդը մշտապես բարձր է գնահատել ուսուցչի դերը, և նրա հանդեպ այժմ տածած ակնածանքն ու ջերմ վերաբերմունքը ձևավորվել է դարերով:
Սիրելի´ մանկավարժներ, ձեր ուսերին կրում եք անչափ պատասխանատու և բարդ առաքելություն, այն է՝ կրթել ու դաստիարակել մեր երկրի ապագա քաղաքացուն:

 


Այս բարդ ու դժվարին գործը կատարում եք մեծահոգաբար' յուրաքանչյուր աշակերտի տալով հիմնարար գիտելիքներ, համակում եք նրան ծնողական ջերմությամբ, ստեղծում ընտանեկան միջավայր:
Շնորհավորելով հանրապետության և Սփյուռքի բոլոր ուսուցիչներին, ինչպես նաև վաստակած հանգստի անցած մեր բոլոր մանկավարժներին մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում եմ տոնական բարձր տրամադրություն, առողջություն, անձնական երջանկություն ու բարօրություն:
Ձեր աշխատանքում շարունակեք լինել վստահ, բարեխիղճ ու պատասխանատու:

 

 

 

Արմեն Աշոտյան