Լինում է չի լինում, մի անհասցե կարոտ է լինում. Սովորական մի կարոտ, որն ուղղակի հասցե չուներ ու բնակվում էր ուր պատահի, մեկի սրտում, մյուսի հոգում, քո աչքերում:
Ապրում էր քո աչքերում,ու դրանից քո աչքերն ավելի բարի էին դառնում(թախծոտ աչքերը միշտ էլ ավելի բարի են),բայց ես նրան չէի սիրում, որովհետև նա քեզ տխրեցնում էր,իսկ ես սիրում եմ քո աչքերի չարաճճի ժպիտը: Ու մի օր էլ որոշեցի վտարել նրան քո աչքերից: Ախր ես այնքան էլ չար չեմ,որ հազիվ ապաստան գտածին հենց այնպես կրկին անհասցե թողնեմ ու որոշեցի ապստան տալ իմ հոգում, քո աչքերից հեռու: Մի գախտնիք բացեմ. Իմ հոգում մի սենյակ կա,որտեղ վաղուց ոչ ոք չի բնակվում:Այնտեղ մի գրասեղան կա, մի աթոռ, վաղուց փոշու մեջ կորած ու սեղանին մի կիսատ նամակ.
-Ես քեզ…
Տվեցի նրան այդ սենյակը, ետևից պինդ կողպեցի դուռը,թողնելով նրան իմ փոշոտ միայնության մեջ,թող շարունակի կիսա նամակս, մենք երջանիկ կլինենք, նա գլխին տանիք կունենա ու երկքից էլ երեք խնձոր կնկնի, մեկը ինձ, մեկը քեզ, մեկն էլ մեր կարոտին, թեկուզ ինքը միայն <> է սնվում: