Ամենադժվարը սիրված լինելն է: Ոչ թե սիրելը: Երեխաները սերն ընկալում են իբրև օդ, իբրև կաթ: Բայց մեծերը, մեծերը սովորել են վախենալ պարզությունից, վախենալ մերկությունից: Մեծերը հանկարծ հիվանդագին կերպով զգում են իրենց իրենց ու հարց են տալիս. այդ ո՞վ է համարձակվում պնդել, թե ինքն ինձ սիրում է:

 

 

Այդ ո՞վ է պնդում, թե ինձ ճանաչում է այնքան լավ, որ կարող է սիրել:
Ավելի հեշտ է մարդուն սիրել, նրա վրա հեղել սեփական սերն, ինչպես ջուրը' սափորից, բաժակ առ բաժակ, քան ընդունել սերը, լցվել մեկ ուրիշի սիրով, օտար մեկի սիրով:

ԷԼԻԶԱԲԵԹ ՌՅՈՒՆԵԼ

 

Հովիկ Չարխչյան