Ցանկանում եմ www.irakan.info, www.ilur.am, www.zham.am և վերջին երկու օրերին նրանց ձայնակցած մանրադրամներին ու իրենց անբարոյական ռեժիսորներին տեղեկացնել, որ շահել եմ ոչ միայն Հնդկաստանի ամենափոքր նահանգի՝ ԳՈԱ-ի, Sesa FA – Calangute ֆուտբոլային ակումբների հանդիպման վրա իմ կատարած «խաղադրույքը», այլև այսօր կայացած՝ Վիետնամի մինչև 21 տարեկանների առաջնության Vinh Long-Hoang Anh Gia Lai ֆուտբոլային հանդիպման վրա կատարած իմ «խոշոր խաղադրույքը»: Արդյունքում արդեն ունեմ ոչ թե $ 6335, այլ $ 750 000 ( յոթ հարյուր հիսուն հազար) ԱՄՆ դոլար: Տես՝ ստորև նկարները:
Ավելին՝ այս ընթացքում, մեկ այլ հայտնի՝ facebook սոցիալական ցանցում, այս անգամ արդեն, շախմատային ինտելեկտի շնորհիվ «կուտակել» եմ $ 63 100 (վաթսուն երեք հազար հարյուր) ԱՄՆ դոլար:
P.S. Իսկ եթե լուրջ, ապա իմաստ չեմ տեսնում նման ստոր հրապարակումների պատվիրատուներին նորից բացատրել, թե ինչ բան է համացանցը, ֆուտբոլային հանդիպումներին on-line վիդեո տարբերակով հետևելու համաշխարհային առկա ռեսուրսները և այլն և այլն: Լրագրությունը պոռնկության վերածած նման անբարոյականների ու առանձնահոտւկ դեբիլների համար դա ժամանակի իզուր վատնում է: Ընդամենը տեղեկացնում եմ, որ նման ստոր հրապարակումների մանրադրամ պատվիարատուները, նրանց տակավին տհաս «պապաներն» ու երկիրը թալանած «մամաները» բացել են պանդորայի արկղը... Արկղից դուրս եկածի «բույրը» շատ շաուտով կվայելեք...երկար կվայելեք...
Սամվել Ֆարմանյան