Ինչ որ նախաձեռնող խումբ ստորագրահավաք է սկսել՝ Սյունիքի մարզպետին պաշտոնանկ անելու պահանջով: Վստամ եմ, որ այդ ստորագրահավաք կազմակերպողները գաղափար անգամ չունեն քաղաքականությունից և անուղղակիորեն օգնում են Սուրիկ Խաչատրյանին, որպեսզի իշխանությունները ատամներով պաշտպանեն նրան:


Պարզ է, որ ինչքան շատ բորբոքեն այս թեման, այնքան շատ Սերժ Սարգսյանին կստիպեն, որ իր ճշմարտացիությունն ապացուցելու համար հենվի Խաչատրյանի վրա: Եթե այս աղմուկից հետո Սուրեն Խաչատրյանին նշանակեցին մարզպետ՝ իրենց վրա այսպիսի մեծ հարված վերցնելով՝ նշանակում է լուրջ և հիմնավոր պատճառներ ունեին դրա համար, որովհետև ոչ մի իշխանություն հիմար չէ, որ հանուն մի կադրի սկանդալի մեջ հայտնվի: Սուրիկը չլինի, Խաչիկը լինի՝ նախագահի համար ինչ տարբերություն: Բայց արի ու տես՝ կա տարբերություն, ու դա ավելի լուրջ է, քան այս ամբողջ հիմար ու աբիժնիկ աղմուկը:


Այդ ստորագրություն հավաքողները ազգին ավելի մեծ ծառայություն կմատուցեին, եթե խոշորացույցով հետևեն Լիսկայի մարզպետական գործունեությանը և բարձրաձայնեին թերացումները: Համ պետությանը օգուտ կլիներ, համ Սյունիքին: Թե չէ մարդը արդեն նշանակվել է ու նրա նկատմամբ հասարակության մի մասի դժգոհությունը օգտագործելով ոմանք հերոսական սելֆիներ են անում:


Զզվացրիք ամեն օր նրա անցյալը գրելով: Դա սաղս գիտենք, հիմա ներկային հետևեք ու փորձեք Սյունիքի համար մի լավ բան անել:

 

 

Արամ Հակոբյան