Հետաքրքիր է, որ մեզանում Ռուսաստանի ու ռուսականության առավել սուր, գրագետ հիմնավորված ու մատուցված քննադատությունը հնչեցվում է ռուսերենով մտածող և առավելապես ռուսախոս մեր հայրենակիցների կողմից: Հայաստանի ռուսախոս միջավայրում են ծավալվում առավել հետաքրքիր, բազմաշերտ և իրապես համարձակ բանավեճերը, որոնցում ներդաշնակորեն միախառնված են գիտելիքը, հումորն ու սկզբունքայնությունը:

 

 

Երևի թե մեր ռուսախոսների այսօրինակ վերաբերմունքը բնական է, քանի որ Ռուսաստանն ինքը, կարծես, գերադասում է, որ Հայաստանի իշխանական համակարգում իրական ազդեցության լծակներին տիրապետող մարդիկ չտիրապետեն օտար լեզուների, անգամ ռուսերենի:Երևի թե Ռուսաստանն էլ իր այսօրինակ նախասիրության համար լուրջ պատճառներ ունի:

 

 

Արման Մելիքյան