Բանաստեղծ, գրող-հրապարակախոս Սերժ Առաքելյանի կյանքի անցած ճանապարհն արտացոլված է իր իսկ ստեղծագործություններում՝ մերթ երազային երփներանգ ծաղիկներով դաշտ ու սարեր, մերթ քարափ ու անդնդախոր ձորեր՝ վիհ ու քերծ, որոնց շուրթերին բուսած ծաղիկների թերթիկները թրթռում են հայրենի բնաշխարհի բազմերանգ գույներով ու լույսերով։ Երազային լուսե պատկերները գալիս են մանկությունից, ծննդավայր Արցախի Խերխան գյուղից, որտեղից ճանապարհը նրան տարավ Բաքու։ Գրական աշխարհում արդեն հայտնի բանաստեղծի կյանքում եղել են ճակատագրական պահեր։ Բաքվի արյունալի դեպքերից հետո, երբ ընտանիքով տեղափոխվել էին Երևան ու այդ գիշեր Երևանից պետք է մեկնեին Գյումրի՝ ինչ-ինչ հանգամանքների պատճառով մնացին Երևանում։ Հաջորդ առավոտ տեղի ունեցավ երկրաշարժը…
Կից նյութն՝ այստեղ: