Շատ քչերին հայտնի մի փաստ. 1919 թվականի հունիսին, երբ Վահան Տերյանը Սոկոլնիկիի թոքախտավորների հիվանդանոցում էր, մի հեռախոսային խոսակցության ժամանակ խնդրում է կնոջը գրիչ առնել և գրել թելադրածը: Անահիտը գրում է.
Օ, կգան օրեր ավելի տրտում
Ու դժնի, դժնի, առավել դժնի.
Կըդառնա հանկարծ բոլորն ապարդյուն,
Օ, կգան օրեր ավելի տրտում։
Կըլռե տրտունջն անամոք սրտում
Եվ փոշու նման ձանձրույթը կիջնի...
Օ, կգան օրեր ավելի տրտում
Եվ դժնի, դժնի առավել դժնի...
Այսպես է ծնվում Տերյանի վերջին ներշնչանքներից մեկը:
Ռաֆայել Իշխանյան
«Տերյանն ինչպես որ կա» գրքից
Հովիկ Չարխչյան