Ռոդենը արարեց երկու մարմնի պոեզիան, իրար փարված մի աղջկա, չքնաղ կնոջ ու մի երազուն երիտասարդի պոեզիան: Այն տիեզերական զգացումը, փոթորկալից այն աշխարհը, որը չունի, չգիտե միայնակ մարմինը: Հեքիաթ, որը կարող է առաջանալ միայն այդ պահին, մարմինը մարմնին փարված, մարմինը մարմնով շնչող... Տիեզերք... Փակ աչքեր... Զգացմունքային մի աշխարհ, փոթորկալից, անըմբռնելի, անկառավարելի, որը ծնվում է, բռնկվում է ու դառնում մոլեգին հրդեհ միայն հանդիպման պահին... Տիեզերակն խորհուրդը հանդիպման... Ռոդենի աշխարհը:

 

 

 

Երկու մարմինների ռոդենյան շարքը... Ինչ ֆանտազիա, ինչ ճախրանք ու ինչ հարստություն... և ռիթմը, հուժկու ռիթմը... Ռոդենյան յուրաքանչյուր զույգը մի-մի սիմֆոնիա է, դաշնամուրային մի հուժկու կոնցերտ, հարվածները' հատու, մարմինները, ձեռքերը' խելացնոր գալարումների մեջ...…
ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆ
«Քանդակը կնոջ մարմնի» էսսեից

 

 

Հովիկ Չարխչյան