Ֆրանսին վան Հոուվը ծնվել է 1942 թվականին՝ Փարիզում: Նկարչուհու ստեղծագործական աշխարhը բնակեցված է երիտասարդ և կիսամերկ կանանցով: Լույսը, որը նույնքան կարևոր է Ֆրանսինի համար, որքան մոդելները, արտացոլման ճշգրտության շնորհիվ աշխատանքները դարձնում է իրականին շատ մոտ: Նրա նկարներում տեղ գտած կանացի կազմվածքները և մարմինները (ընդ որում՝ նկարչուհին աշխատում է մոդելների հետ), սահմանում են գեղեցկության չափանիշները: