Աբովյանի հանրահավաքի ընթացքում Արամ Մանուկյանի պահվածքից զարմացած ժողովուրդն ականատես դարձավ հերթական ՛՛կոռեկտության՛՛ դրսևորմանը: Այս անգամ հերթը Հրազդանինն էր, եթե ավելի կոնկրետ. այնտեղ կազմակերպված հանրահավաքում անսպասելիորեն հնչեց ևս մեկ հայհոյանք, բայց այս անգամ հեղինակը ելույթ ունեցողներից ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն էր: Եվ եթե հաշվի առնենք Ա. Մանուկյանի հնչեցրած հայհոյանքների վերաբերյալ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն կարծիքը, ըստ որի վերջինս անընդունելի է համարում նման դրսևորումները և ՛՛անիմաստ չարությունն ու թշնամանքն իր ու իր քաղաքական ուժի պայքարում տեղ չունեն», ապա կարելի է ենթադրել, որ ամենայն հավանականությամբ, Գագիկ Ծառուկյանը կպատժի Զոհրաբյանին և վերջինս հաջորդ հանրահավաքին չի մասնակցի: Ու եթե սենց շարունակվի, Եռյակի հանրահավաքներին շուտով ոչ բեմահարթակին է մարդ մնալու, ոչ էլ՝ հրապարակում:

 

 

Մարատ Ստեփանյան